04/01/2019 16:55
Նիկոլ Փաշինյանը և Իմ քայլը դաշինքից ևս 17 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» դաշինքից 18 պատգամավոր ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել է մանդատից: «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակից ինքնաբացարկ է հայտնել 2 պատգամավոր՝ Քրիստ Մարուքյանը և Արմեն Բաղդասարյանը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԿԸՀ ինքնաբացարկ հայտնելու մասին դիմում չի ներկայացվել:
ԿԸՀ քարտուղար Սմբատյանը թվարկեց «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ հայտնած թեկնածուների անունները՝
Նիկոլ Փաշինյան- ՀՀ վարչապետի պաշտոնակատար,
Տիգրան Ավինյան- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար,
Արայիկ Հարությունյան- ԿԳ նախարարի պաշտոնակատար,
Սուրեն Պապիկյան- Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար,
Զարուհի Բաթոյան- Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար,
Էդուարդ Աղաջանյան- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,
Ռոմանոս Պետրոսյան- Կոտայքի մարզպետ,
Դավիթ Սանասարյան- Պետական վերահսկողական ծառայության պետ,
Հակոբ Արշակյան- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար,
Արսեն Թորոսյան- Առողջապահության նախարարի պաշտոնակատար։
Գարիկ Սարգսյան- Արարատի մարզպետ,
Էրիկ Գրիգորյան- Բնապահպանության նախարարի պաշտոնակատար,
Գնել Սանոսյան- Գեղարքունիքի մարզպետ,
Տրդատ Սարգսյան- Վայոց ձորի մարզպետ,
Անդրեյ Ղուկասյան- Լոռու մարզպետ,
Դավիթ Գևորգյան- Արագածոտնի մարզպետ,
Նարեկ Բաբայան- Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,
Ֆելիքս Ցոլակյան- ԱԻ նախարարի պաշտոնակատար։