08/01/2019 13:00
Տոնական օրերին Հայաստանի և Արցախի սահմանին հիմնականում խաղաղ է եղել. Արտակ Դավթյան (Տեսանյութ)
Տոնական օրերին Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին հիմնականում խաղաղ է եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Սահմանային իրավիճակի էական փոփոխություն չկա։ Հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, կա կրակոցների թվի նվազում», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Դավթյանը։
Նա նշեց, որ զինված ուժերը բնականոն ռեժիմով իրականացնում են մարտական հերթապահություն։