08/01/2019 13:45
Այս զորակոչից սկսած նորակոչիկներին կթույլատրվի իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ. ՀՀ զինվորական կոմիսար (Տեսանյութ)
2019թ. ձմեռային զորակոչի գլխավոր նորամուծությունն այն է, որ նորակոչիկներն այսուհետ կարող են իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ, որը, սակայն, չի ունենա տեսա-լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն, այս մասին ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։
Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ինչպիսի՞ վերահսկողաան մեխանիզմներ են գործելու, որպեսզի բջջային հեռախոսն իսկապես համապատասխանի օրենքի պահանջներին, զինվորական կոմիսարը պատասխանեց, որ այս հարցում վերահսկողությունն իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը։