08/01/2019 14:30
Չկա կոսմետիկ ոչ մի միջոց, որը կթաքցնի գլխի միջի դատարկությունն ու սրտի խավարը. Անջելինա Ջոլի
42-ամյա Անջելինա Ջոլին InStyle ամսագրի հետ զրույցում գեղեկցության վերաբերյալ իր տեսակետն է հայտնել:
«Ես ինձ ավելի համարավետ եմ զգում, երբ ձեռքիս տակ կոնսիլեր է լինում աչքի տակի սև պարկերը ծածկելու համար: Այն իմ հիմնական միջոցն է», - նշել է Ջոլին:
Դերասանուհին խոստովանել է, որ 11 տարի շարունակ նրա մաշկին հայտնվում են սև կետեր, որոնց դեմ պայքարում իրեն օգնում է դերմատոլոգը.
«Երբ հղիացա, այս կետերն ավելի մգացան: Դրա համար ժամանակ առ ժամանակ ես դիմում եմ IPL լազերային տեխնոլոիգիաների»:
Վերջինս նշել է, որ յուրաքանչյուր մարդ իր տեսակետն ունի, թե ինչ է նշանակում գեղեցկությունը: Գեղեցկությունը, ըստ նրա, ինտելեկտն է:
«Բարձր գիտակցվություն ու միտք ունեցող մարդը շատ գրավիչ է: Զգայունություն, խոհեմություն և կրքոտություն` ավելի գրավիչ հատկություններ չկան: Եվ չկա ոչինչ, որը կարող է կիրառվել դեմքին, գլխի մեջ դատարկությունը և սրտի մեջ խավարը թաքցնելու հարցում», - ասել է նա:
Ջոլին պատմել է դիամահարդարման իր հավաքածուի մասին. «Ես ունեմ սև սուրմա և թարթիչների ստվերաներկ: Ես դիմահարդարման տաղտակալի հավաքածու ունեմ»:
Ծերության և տարիքի մասին Ջոլին նշել է. «Նայում եմ հայելու մեջ և տեսնում եմ մորս: Ես շատ եմ ուրախանում մեր այդ նմանությունից: Տեսնում եմ, որ ծերանում եմ, և սիրով են դրան վերաբերվում, քանի որ դա նշանակում է, որ ես ապրում եմ և մեծանում: Ես տեսնում եմ նաև իմ թերությունները: Իմ արտացոլանքում տեսնում եմ իմ ընտանիքն ու իմ տարիքը»: