08/01/2019 12:24
Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանը իրենց նորամուտն են նշել Ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբում
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողներ Արագադ Աբրամյանն ու Արկադի Մկրտիչյանը 2018/19 թթ. մրցաշրջանում իրենց կարիերան կշարունակեն Ղազախստանի առաջնությունում հանդես եկող «Բարսի Ատիրաու» ակումբում:
«Բարսի Ատիրաու» ակումբը այս մրցաշրջանում ազգային առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից հաղթանակի է հասել 7-ում:
Աբրամյանն ու Մկրտիչյանը իրենց նորամուտը նշել են Եվրոպական «Բիբլ» լիգայում, որտեղ «Բարսի Ատիրաու»-ն 71-73 հաշվով պարտություն կրել Ալբանական «ԿՍ Տեուտայից»:
Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 35 րոպե, վաստակել 10 միավոր, 6 անգամ տիրել օղակից անրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե, վաստակել 17 միավոր, 2 անգամ տիրել օղակից անրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: