08/01/2019 13:51
Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ. Սիրուշո
Երեկ երգչուհի Սիրուշոն նշում էր ծննդյան օրը։ Նա այդ առիթով գրառում է կատարել ինստագրամյան իր էջում.
«Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ.
Այս շրջանում ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս. Ինչ ուժեղ ու խելացի. Ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը», - գրել է նա։
Նշենք, որ Սիրուշոյին շնորհավորել է նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, նա ևս գրառում է կատարել.
«Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»։