09/01/2019 14:58
Քոչարյանի պաշտպանը բացատրել է՝ ինչու են դիմել Սահմանադրական դատարան (Տեսանյութ)
Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ բացատրելով, թե ինչու է Քոչարյանի պաշտպանական խումբը դիմել Սահմանադրական դատարան։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան:
Նշվում էր, որ Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Ալումյանի բացատրությունը՝ տեսանյութում: