09/01/2019 14:41
Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները
Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին առաջին անգամ մանդատները կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Արարողության նորույթն այն է, որ այս տարի պատգամավորներին մանդատ են հանձնելու ընտրողները: Նրանք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ», - նշել է նա:
Սմբատյանը տեղեկացրել է նաև, որ մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող. յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել են երկուական ընտրողներ, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավորների մանդատները կհանձնվեն վաղը ժամը 12:00-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: