09/01/2019 13:10
ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև բանակցույթունները կավարտվեն, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի. փոխվարչապետի գրասենյակ
«Գազպրոմ Արմենիայի» և ՀՀ կառավարության միջև հունվարի 8-ից մեկնարկել են բանակցություններ ներքին սպառողի համար գազի սակագնի շուրջ և կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Բանակցությունների օրակարգում հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի թեման է ու դրա ազդեցությունը սպառողներին գրպանի վրա։ Բանակցություններն ընթանում են ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման, ծախսերի օպտիմիզացման եւ հետագա տարիներին ընկերության գործունեության ֆինանսատնտեսական մոդելի մշակման շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ մինչ բանակցությունների ավարտը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի ներկայացնի գազի սակագնի վերանայման հայտ», - հաղորդեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք, Ռուսաստանը Հայաստան մատակարարվող բնական գազի գինը 2019-ից սահմանել է 1000 խմ դիմաց 165 դոլար նախկին 150 դոլարի փոխարեն: