10/01/2019 23:55
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը, Մհեր Ենոքյանի ու Արամ Հարությունյանի հարցաքննությունը
ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը տրամադրել է տեսակադրեր 1996 թվականին տեղի ունեցած դաժան սպանությունից, որի համար մեղադրվում է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը։
Դեպքը տեղի էր ունեցել 23 տարի առաջ։ 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի սպանության մեղադրանքով դատապարտվեցին նրա համակուրսեցիներ Արամ Հարությունյանը՝ 15 տարի, և Մհեր Ենոքյան՝ գնդակահարություն, որը հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։
Այժմ արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը, և այն պետք է ներկայացվի ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։
Սպանվածի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին և նախագահին՝ ներման հնարավոր որոշումը վերանայելու համար: Բացի այդ Երևանի բժշկական համալսարանի ռեկտորն ու մի խումբ բժիշկներ Ենոքյանին ներում շնորհելու դեմ ստորագրահավաք են սկսել։ Ստորագրահավաք է սկսվել նաև Change.org կայքում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տեսանյութում առկա են դաժան կադրեր, ներկայացված է դիակի հայտնաբերումը և Մհեր Ենոքյանի ու Արամ Հարությունյանի հարցաքննությունը։
Ավելի վաղ Նարեկ Մալյանը հայտարարել էր. «Ճշմարտությունից վախենում են ստահակները՝ երկրորդ տեսանյութն էլ ջնջեցին, բայց ասեմ որ ապարդյուն...»։ Նա, մասնավորապես, մեղադրում է պետական պաշտոնյաներից մեկին, որն աշխատում է Պետական վերահսկողական ծառայությունում։