10/01/2019 15:07
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումն այս պահին օրակարգում չէ. Աննա Նաղդալյան
Այս պահին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է, և խնդրում եմ նմանօրինակ հարցերում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա», - նշեց նա:
Ավելի վաղ Facebook-ի իր էջում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել էր, որ նախապատրաստվում է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:
«Այն տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Նման ձևաչափի՝ Պետքարտուղար-ԱԳ նախարար մակարդակով հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.», - գրել է քաղաքագետը։