10/01/2019 12:32
Շարունակվում են Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու վերաբերյալ բանակցությունները. Հակոբ Արշակյան
Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու վերաբերյալ բանակցություններն ու քննարկումները շարունակվում են, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
«Հաշվի առնելով եղանակային սահմանափակումները՝ այս պահին չեմ կարող մեկնաբանել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ, քանի որ դրանք եռակողմ բանակցություններ են։ Լարսը ոչ հայ-վրացական, ոչ հայ-ռուսական սահման է։ Դա ռուս-վրացական սահման է, և որպես երրորդ կողմ չէի ցանկանա մեկնաբանություն անել», - ասաց նախարարի պաշտոնակատարը։