10/01/2019 13:35
«Դրակուլա» ֆիլմի նկարահանման ժամանակ Կիանու Ռիվզին ու Վայնոնա Ռայդերին իրականում ամուսնացրել է իրական քահանա
Քչերը գիտեն, որ 1992 թվականին «Դրակուլա» ֆիլմի նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատարներ Կիանու Ռիվզն ու Վայնոնա Ռայդերը իրականում ամուսնացել են։
Բանն այն է, որ ֆիլմի ռեժսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ֆիլմում զույգի ամուսնության տեսարանը նկարահանելու համար իսկական քահանա էր բերել: Ֆիլմի կադրերից մեկում այդ քահանան ամուսնացրել է Ռիվզին ու Ռայդերին։
Կիանու Ռիվզը իր վերջին հարցազրույցներից մեկում պատմել է, որ մինչև այսօր Վայնոն իրեն ամուսին է ասում։
«Ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Վայնոն ինձ ասում էր՝ «Իմ ամուսին». Միայն որոշ ժամանակ անց ես իմացա, որ մեզ ֆիլմում ամուսնացրել է իսկական քահանա», - ասել է Ռիվզը։