10/01/2019 13:49
«Նոր Պապը». Ջուդ Լոուն ու Ջոն Մալկովիչը՝ Պաոլո Սորրենտինոյի նոր դրամատիկ հեռուստասերիալի առաջին կադրում. Լուսանկար
Արդեն մեկնարկել են ռեժիսոր Պաոլո Սորրենտինոյի դրամատիկ «Նոր Պապը» հեռուստասերիալի նկարահանումները։ Նկարահանումներն ընթանում են Վենետիկում։
Հրապարակվել է սերիալի առաջին կադրը։ Պաստառը զարդարում են ֆիլմի գլխավոր դերակատարները՝ տաղանդավոր Ջուդ Լոուն ու Ջոն Մալկովիչը։
Սերիալում հանդես են գալու նաև Սեսիլ Դը Ֆրանսը, Լյուդվին Սանյեն, Սիլվիո Օռլանդոն, նրանք հանդես են եկել նաև սերիալի առաջին մասում՝ «Երիտասարդ Պապը» սերիալում, որի ռեժիսորը կրկին Սորրենտինոն էր։
«Երիտասարդ Պապը» առաջին անգամ մեծ էկրանին հայտնվել է 2016-ին։
Ջուդ Լոուն «Երիտասարդ Պապը» սերիալում հանդես է եկել Լեննի Բելարդոյի դերում՝ իտալաբնակ ամերիկացի, ով դառնում է Հռոմի Պապ երիտասարդ տարիքում։
Սերիալն աչքի է ընկել հերոսների հանդերձանքներով, որոնց հեղինակը իտալացի մոդելյոր և Giorgio Armani նորաձևության տան հիմնադիր Ջորջո Արմանին է։