10/01/2019 13:23
Տրամաբանական է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանա այն ուժը, որն ավելի շատ ձայն է ստացել. Լենա Նազարյան (Տեսանյութ)
7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանը տրամաբանական է համարում այն, որ ԱԺ փոխնախագահի երկրորդ պաշտոնը զբաղեցնի թվով երկրորդ քաղաքական ուժը։
«Տրամաբանական է, որովհետև մենք այստեղ ոչ թե անձերի, այլ քաղաքական ընտրություն ենք կատարում։ Տրամաբանական է, որ երրորդ փոխնախագահի պաշտոնը ստանա այն քաղաքական ուժը, որը շատ քվե է ստացել», - այսօր մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լենա Նազարյանը։
Նշենք, որ խորհրդարանում 2-րդ քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի թեկնածուն ԱԺ փոխնախագահի պաշտոնում դեռ հայտնի չէ, սակայն ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ-ն առաջադրելու է Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանին կամ Վահե Էնֆիաջյանին։
Ինչ վերաբերում է խորհրդարանում մշտական հանձնաժողովների բաշխմանը, Նազարյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու խմբակցության նիստ, որի ընթացքում կքննարկվի՝ որ պատգամավորը, որ հանձնաժողովը կղեկավարի։
«Որոշակի պատկերացում ունենք, բայց այդ մասին այսօր որոշում կկայացվի», - ասաց Նազարյանը։