11/01/2019 13:51
2017-ին մեր կողմից ներդրված տնտեսվարման մեխանիզմները թույլ տվեցին ավելի արդյունավետ օգտագործել միջոցները 2018-ին. Արա Սաղաթելյան (Տեսանյութ)
2017-ին մեր կողմից ներդրված տնտեսվարման մեխանիզմները թույլ տվեցին ավելի արդյունավետ օգտագործել միջոցները 2018-ին, լրագրողներին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով 2018-ի ընթացքում ԱԺ տնտեսումներին:
«Մենք թողնում ենք մեծ քանակի գույք, որը հաջորդ աշխատակազմը կարող է սպառել: Երբ ես եկա աշխատակազմի ղեկավար, մենք ունեինք հոսանքի գծով պարտավորություններ, ես ստիպված էի նախագահի աշխատակազմից և ԿԲ-ից այստեղ բերել մի քանի տասնյակ օգտագործված համակարգիչներ», - ասաց նա:
Ա. Սաղաթելյանն ընդգծեց, որ 2018-ի համար բյուջեից ԱԺ ֆինանսական միջոցներ տրամադրելու ծավալը ներկայացնելիս բանավիճել և դիսկուրսներ են եղել ֆինասների նախարարության հետ, որի արդյունքում հաջողվել է անհրաժեշտ ծավալի գումարը ԱԺ բերել:
Միևնույն ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավարը ընդգծեց, որ ընթացիկ վերանորոգումների համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որովհետև ԱԺ շենքն ունի շատ լուրջ խնդիրներ՝ կապված շենքի պահպանման հետ:
Խոսելով ձեռքբերումների մասին՝ Արա Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ գրանցվել են նյութական ծավալի ձեռքբերումներ, մասնավորապես, մամուլի տեխնիկական հագեցվածության մասով: