11/01/2019 11:59
Էջմիածնում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան
Էջմիածին քաղաքում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։
Ակցիայի մանսակիցներն ավտոերթ են անցկացնում Էջմիածնում՝ պահանջով, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. դեկտեմբերի 21-ին որոշում է ընդունել փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: