12/01/2019 11:01
Լոռու մարզի դատախազի տան գողության դեպքով քրգործ է հարուցվել, չորս անձ ձերբակալվել է
Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
«Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրեսնգրքի 177–րդ գոդվածի 3-րդ մասի 1.1 կետով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա հայտնեց նաև, որ քրեական գործի շրջանակում չորս անձ է ձերբակալվել։
Հիշեցնենք՝ երեկ անհայտ անձինք թալանել են Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի Վանաձորի այն տունը, որտեղ բնակվում է նա: