14/01/2019 11:29
«Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը:
Միրզոյանին ներկայացնելիս Մակունցը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, այնուհետև` վարչության անդամ:
Նշենք, որ Միրզոյանը 6-րդ գումարման խորհրդարանի «Ելք» խմբակցության անդամն է եղել, իսկ 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո՝ ՀՀ առաջին փոխվարչապետ:
«Կարծում եմ՝ այս թեկնածությունը հավասարապես ընդունելի է թե իշխող մեծամասնության, թե ընդդիմադիր խմբակցությունների համար», - հայտարարեց Մակունցը:
Մյուս խմբակցությունների կողմից այլ թեկնածուներ չառաջադրվեցին: