14/01/2019 15:09
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցում:
Նիստը նախագահում է դատավոր Արթուր Մկրտչյանը:
Դատարանը քննում է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը: