14/01/2019 11:34
ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում. Ծառուկյանը չի մանրամասնում՝ ընդդիմությու՞ն են լինելու, թե՞ ոչ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից, որպեսզի նոր ԱԺ-ում գործարարներ չլինեն: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր։
«Եթե պիտի մանդատից հրաժարվեի, իմ ժողովուրդը ձայն չէր տա։ Եթե հեղափոխությունից հետո հին ուժերը վերանում են, ուրեմն Ծառուկյանն այն վստահությունն ունի ժողովրդի մեջ, որ ձայնը տվեցին ու երկրորդ ուժը եղանք խորհրդարանում», - ասաց նա։
Ծառուկյանը հստակ պատասխան չտվեց հարցին՝ ԲՀԿ-ն կլինի ընդդիմությո՞ւն, թե՞ ոչ՝ նշելով. «ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում։ Հետևողական ենք լինելու, որ այն ծրագրերն ու խոստումները, որ մեր ժողովրդին ներկայացվել են ու մեր ժողովուրդը ժպիտը դեմքին սպասում է, որ իրականացվի, այդ հարցերը բարձրացնելու ենք։ Ինչը օգուտ կտա մեր ժողովրդին, դրան կողմ ենք լինելու, որը հակառակը՝ դեմ ենք լինելու», - ասաց նա։