14/01/2019 12:13
Իմ բիզնեսներն իմ սեփականությունն են, պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ. Գագիկ Ծառուկյան
Իմ բիզնեսներն իմ սեփականությունն են, որևէ պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր ո՞ր բիզնեսի համար է որոշ չափով պարտական ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Միայն պարտականություն ունեմ իմ պետության ու ժողովրդի առաջ, որ իմ պարտքը կատարեմ, որ ժողվորդի դեmքին ժպիտ լինի, փայլ լինի։ Իմ բիզնեսներն իմ անձնական բիզնեսներն են, սա ամբողջ աշխարհը գիտի, որևէ պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ», – ասաց նա։
Ծառուկյան անդրադարձավ նաև Քոչարյանի կալանավորմանը՝ հերքելով ԲՀԿ-Քոչարյանը կապը։
«Ես որևէ հարցի չեմ խառնվել, որպեսզի զերծ մնանմ ավելորդ խոսակցություններից։ Քոչարյանի կալանավորման համար ասել եմ, որ քննչական մարմիններում է գործը, կան քննիչներ, դատավարություն։ Ցանկացած մարդ, քաղաքացի օրենքի առաջ հավասար է, որևէ մեկն արտոնություն չի ունենալու», - ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյոք համաձայն է Քոչարյանի փաստաբաննների պնդման հետ, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Ծառուկյանն ասաց. «Ամեն բան պարզ կլինի դատավարության ավարտից հետո»։