14/01/2019 11:13
Նաիրա Զոհրաբյանը՝ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ. ԲՀԿ-ն ԱԺ-ում կղեկավարի 2 մշտական հանձնաժողով
7-րդ գումարման Ազգային ժողովում երկու մշտական հանձնաժողով կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Aysor.am-ի տեղեկություններով, մասնավորապես, Ազգային ժողովի պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կղեկավարի նույն խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, իսկ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միության հարցերով մշտական հանձնաժողովը՝ Միքայել Մելքումյանը:
Մեր տեղեկություններով, հնարավոր է, խորհրդարանական ընդդիմությանը վստահվի ֆինանսավարկային հանձնաժողովը: