14/01/2019 14:07
ՌԴ ԿԲ-ն 2019-ի համար գնաճի կանխատեսում է ներկայացրել
Ռուսաստանի Բանկը երկրում 2019 թվականի տարեկան գնաճի վերաբերյալ կանխատեսում է ներկայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կարգավորչի կայքին:
Նշվում է, որ այն կազմելու է 5-5,5 տոկոս:
«Ռուսաստանի Բանկը նախկինի պես ակնկալում է, որ 2019 թվականին տարեկան գնաճը կկազմի 5,0-5,5 տոկոս», — ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաաստանում 2018 թվականի տարեկան գնաճն աճել է երկու անգամ: