14/01/2019 16:50
Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ավետ Ադոնցին հետ կանչել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - նշված է նախագահի հրամանագրում: