15/01/2019 14:11
Իմ պատկերացումների մեջ տեղավորվում են այդպիսի պատգամավորներ «Իմ քայլը» դաշինքից. Մանե Թանդիլյանը՝ 19 կողմ ձայնի մասին
Սպասելի էր, մարդիկ հայտարարել էին իրենց ընտրության մասին, լրագրողներին ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանի ընտրվելուն։
Aysor.am-ի դիտարկմանը՝ իր համար սպասելի էր նման ձայների տեղաբաշխումը՝ հաշվի առնելով, որ ԼՀԿ խմբակցությունը 18 մանդատ ունի, իսկ իր օտին քվեարկել է 19 պատգամավոր, մինչդեռ «Իմ քայլը» հայտարարել էր, որ սատարում է ԲՀԿ թեկնածուին, Թանդիլյանն ասաց.
«Հետաքրքիր քվեարկություն էր, որովհետև ակնհայտորեն մեկ հոգի շեղվել է խբակցության որոշումից։ Կարող եմ ենթադրել՝ ով է, ճանապարհ ենք անցել։ Իմ պատկերացումների մեջ տեղավորվում են այդպիսի պատգամավորներ «Իմ քայլը» դաշինքից»:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ ինքը գլխավորի հանձնաժողովներից մեկը, Թանդիլյանը չբացառեց.
«Կախված նրանից, թե ինչ հանձնաժողովներ կմնան և որը կընտրի Լուսավոր Հայաստանը, չի բացառվում»։