15/01/2019 10:07
«Ժամանակ». Շմայսը ընտանիքով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայս, ընտանիքով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ:
Մովսիսյանը հայտարարում էր, որ Հայաստանում 1,5 մլն դոլարի վարկ ունի, և այդ վարկերը փակելու համար վաճառքի էր հանել իրեն պատկանող շուկան և հարսանյաց սրահը, որոնք այդպես էլ չվաճառվեցին:
Հնարավոր է, որ նա ԱՄՆ է մեկնել հենց այդ վարկային պարտավորություններից խուսափելու համար»: