16/01/2019 13:54
Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ հայտարարել է, որ հայտնվել են մի հանգրվանում, որտեղ վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա:
«Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաև որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ, ինձանից սկսելն է: Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում և կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը», - ասել է Հ.Մարգարյանը։
Նա նշել է, որ իր որոշումը «ո'չ նահանջ է, որովհետև չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ո'չ պարտություն է, որովհետև չեմ պարտվել, ո'չ հոգնածություն է, որովհետև իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է, ու վե՛րջ»։
Հ.Մարգարյանի ամբողջական ելույթն՝ այստեղ։