16/01/2019 14:59
Որևէ բան չի փոխվել, ուղղակի ներմուծել ենք նոր գործիք. ՊԵԿ նախագահը՝ մեքենաների մաքսազերծման մասին
2018 թվականի երկրորդ կիսամյակից սկսած մեկ մեքենայի մաքսազերծման արժեքը զգալիորեն նվազել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Սա արդյունք է նրա, որ մենք ոչ թե վիճակագրական արժեք կամ մաքսային արժեք ենք կիրառել, այլ կիրառել ենք ինվոիսային արժեք։ Հունվարի 1-ից որևէ բան չի փոխվել, ուղղակի ներմուծել ենք նոր գործիք։ Անձիք, ովքեր մեքենա են ձեռք բերել դրսում, ներկայացրել են ձեռքբերման արժանահավատ ինվոիս, ապա որևէ խնդիր չունեն, այդ արժանահավատ փաստաթղթի վրա կատարվելու է մաքսային ձևակերպում», - ներկայացրեց Դավիթ Անանյանը։
ՊԵԿ նախագահը նշեց, որ նախկինում քաղաքացիները որպեսզի ունենային «բարենպաստ» արժեք մաքսային ձևակերպման համար, զանազան կազմակերպությունների միջոցով փորձում էին ձեռք բերել ոչ արժանահավատ ինվոիսներ։