16/01/2019 15:13
Քոչարյանի կալանքը երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
Դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման կամ նրան գրավով ազատ արձակելու միջնորդությունների քննությունը, այս մասին լրագրողներին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։
«Երկու միջնորդությունների քնարկումն ավարտվեց, կողմերն իրենց դիրքորոշումներն արտահայտեցին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին», - ասաց Վահագն Մուրադյանը։