16/01/2019 11:50
Բաբաջանյանը հույս ունի՝ նոր դեսպանը կշարունակի Վատիկանի հետ հարաբերություններում ձևավորված ավանդույթները (Տեսանյութ)
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել:
«Որպես ապացույց՝ կարող ենք բերել և՛ Հայոց ցեղապսանության 100–ամյա տարելիցի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, և՛ Վատիկանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, և՛ Հռոմի պապի պատմական այցը Հայաստան», - լրագրողներին ասաց նա։
Դիտարկանը, թե ինչո՞ւ այդ դեպքում Մինասյանն այլևս դեսպան չէ, պատգամավորն ասաց, որ իշխանությունները հավանաբար ունեցել են դրա համար պատճառներ՝ հույս հայտնելով, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի այն ավանդույթները, որոնք ձևավորվել են Վատիկանի հետ հարաբերություններում։