16/01/2019 19:27
Իրանի ԳՇ պետը Արցախն «ադրբեջանական տարածք» չի անվանել. Վարդան Ոսկանյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն Aysor.am-ի հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծիքը, թե Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Հոսեյն Բաղերին Արցախն «ադրբեջանական տարածք» է անվանել:
«Իրանական ԶԼՄ-ներում Արցախի, իբր, ադրբեջանական տարածք լինելու մասին որևէ հայտարարություն կամ տեղեկատվություն չկա: Դա ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է, որը ցավալիորեն տարածվում է նաև հայկական լրատվամիջոցներում: Իրանցի պաշտոնյաները մշտապես խոսել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ շեշտելով, որ Արցախը երբևէ Ադրբեջանի մաս չի կազմել: Սա տեղեկատվական խայծ է՝ ստեղծված ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից», - ասաց իրանագետը:
Նշենք, որ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ, անդրադառնալով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի՝ Բաքվում կայացած հանդիպմանը, Արցախի վերաբերյալ մի շարք կեղծ հայտարարություններ էին վերագրել Իրանի ԳՇ պետին, որոնք բացակայում են իրանական աղբյուրներում: