16/01/2019 14:20
Ռիհաննան դատի է տվել հորը
Ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ռիհաննան դատի է տվել հորը՝ Fenty իր բրենդի անվանումն առևտրային նպատակներով օգտագործելու համար, հայտնում է Variety գործակալությունը:
Ռիհաննայի (իրական անունը Ռոբին Ռիհաննա Ֆենտի է) հայցում նշվում է, որ իր հայրը Fenty Entertainment կոչվող տաղանդների որոնման ընկերություն է ստեղծել՝ եկամուտ ստանալու համար օգտագործելով դստեր անունը:
Ռիհաննան, որը ստեղծել է Fenty Beauty և Savage x Fenty բրենդերը, նշել է, որ բազմիցս է խնդրել հորը զերծ մնալ իր անունից բիզնես վարելուց, սակայն նա անտեսել է խնդրանքը: