16/01/2019 14:30
2018 թվականին բյուջե ներհոսք է եղել 1 տրլն 306 մլրդ դրամ գումար
1 տրլն 306 մլրդ դրամ. սա զուտ ներհոսքն է պետական բյուջե, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2018 թվականը՝ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Այսինքն՝ սա հավաքագրված գումարն է, հանած հարկ վճարողներին վերադարձված գումարը։ 103,5 տոկոսով կատարվել է ճշտված պլանը, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 14.5 տոկոս», - ներկայացրեց ՊԵԿ նախագահը։