17/01/2019 14:05
Այս պահին զորամասերում դեղորայքի խնդիր չկա. Ռազմաբժշկական վարչության պետ
Այս պահին Զինված ուժերի զորամասերում դեղորայքի խնդիր չկա։ Բոլոր բուժկետերն ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը։
«Դիրքերն՝ առավել ևս ապահովված են», - ասաց Գ. Հովհաննիսյանը։
Դիտարկմանը՝ ինչու՞ են ծնողները շարունակում առաջին անհրաժեշտության դեղամիջոցնորն ուղարկել զինծառայողներին, ռազմաբժշկական վարչության պետն արձագանքեց.
«Նախկինում, միգուցե, եղել են բողոքներ։ Այս պահին անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները կան։ Ասեմ նաև, որ պատրաստվում ենք սեզոնային բռնկումներին և դրան ընդառաջ դեղամիջոցների մատակարարումը զորամասերին ավելի է ուժեղացվում և մեր ուշադրության կենտրոնում է», - ասաց Գայանե Հովհաննիսյանը։