17/01/2019 14:34
Թրամփը սենատորների հետ քննարկել Աֆղանստանից և Սիրիայից զորքերի դուրսբերումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է անցկացրել հանրապետական սենատորների հետ, որտեղ նրանց հետ քննարկել է Սիրիայի և Աֆղանստանի զորքերի դուրսբերման պլանները, հաղորդում է The Hill-ը՝ հղում անելով սենատոր Ռենդա Պոլին:
Պոլն ասել է, որ քաղաքական գործիչները «շատ էին խոսում» Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Նրա խոսքով, Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ի զորքերը կշարունակեն հետևել տարածաշրջանում ահաբեկչական խմբերի գործունեությանը, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ի բանակը չի կարող այնտեղ միշտ լինել:
«Կարծում եմ, որ նա կոշտ է այս հարցում», - նշել է սենատորը: