17/01/2019 11:30
Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 83 բեռնատար, 59 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս
Հունվարի 17-ին՝ ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 83 բեռնատար, 59 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: