17/01/2019 13:56
Հունաստանի կառավարությունը վստահության քվե է ստացել խորհրդարանում
Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն աջակցություն են հայտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը, հայտնել է Աթենքի նորությունների գործակալությունը:
Գործող կառավարությանը վստահություն է հայտնել խորհրդարանի 151 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 148-ը:
Անցած կիրակի Ցիպրասը խորհրդարանի առջև դրել էր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Նա այդ քայլին էր դիմել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, որը գլխավորում է «Անկախ հույներ» կուսակցությունը, պաշտոնաթող էր եղել: Նա պաշտոնից հեռացել է ի նշան Մակեդոնիայի անվանման համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրության դեմ բողոքի: