17/01/2019 12:29
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է նախարարություն դառնան․ Էդմոն Մարուքյան
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է նախարարություն դառնան, նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ուժային մարմինները բերել էր իր վերահսկողության տակ, հետո Հայաստանը դարձել է կիսանախագահական, իսկ դրանք մնացել են պառլամենտի վերահսկողութոյւնից դուրս, հետո Հայաստանը պառլամենտական երկիր է դարձել, նախորդ իշխանությունները չեն ուղղել դա, իսկ հեղփոխական իշխանությունը եկել է ասում է՝ ոնց որ մեզ պետք է։ Սահմանադրությունը թույլ է տալիս ունենալ 18 նախարարություն։ «Ելք» խմբակցությունը նման նախագիծ ներկայացրել էր, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր այդ նախագիծը, որտեղ այդ մարմինները եղել են նախարարություններ, որը մերժվել է Հանրապետական իշխանության կողմից։ Հիմա պետք է դա արվի, զիջում չունենք», - ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք՝ «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի: