17/01/2019 15:00
Մեյը համախմբման կոչ է արել քաղաքական ուժերին ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքներն իրագործելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել բոլոր կուսակցությունների համախմբման կոչով, որպեսզի կենսագործեն Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները:
«Եկել է համախմբվելու ժամանակը՝ ազգային շահերն անկյունաքար դարձնելու և անրաքվեի արդյունքները կենսագործելու համար»,- հայտարարել է վարչապետն ազգին հղած ուղերձում:
Դրանից առաջ խորհրդարանում քվեարկություն է անցկացվել կառավարությանը վստահության քվե հայտնելու, որը նախաձեռնել էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը: Վստահությանը դեմ է քվեարկել 306 պատգամավոր, կողմ՝ 325 խորհրդարանական:
Ուղերձում Մեյը նշել է, որ մտադիր է «մոտ օրերս հանդիպումներ անցկացնել բարձրաստիճան խորհրդարանականների և կառավարության ներկայացուցիչների հետ»: Վարչապետը հայտնել է, որ արդեն այդ հարցերը քննարկել է մի քանի կուսակցությունների հետ, սակայն իր գլխավոր ընդդիմախոսը՝ Ջերեմի Քորբինը, հրաժարվել է քննարկումից: