17/01/2019 11:21
Չենք կարող նվազագույն բուժաշխատավարձ ստացողից պահանջել 24 ժամ հավատարիմ մնալ հիպոկրատի երդմանը. Զոհրաբյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանից, թե ինչպե՞ս է հանձնաժողովը պատրաստվում բարձրաձայնել բուժաշխատողների և միջին բուժանձնակազմի աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։
Զոհրաբյանն ի պատասխան նշեց, որ հարցը միայն բուժաշխատողներին չի վերաբերում, իսկ հարցի լուծման մեջ էական դեր կարող է կատարել կառավարությունը։
«Իմ քույրը այսօր լավագույն ակնաբույժերից է և գիտեք, թե որքան աշխատավարձ է նա ստանում՝ 57 հազար դրամ։ Կդժվարանամ ասել կոնկրետ հանձնաժողովը ի՞նչ կարող է անել։ Կառավարության և իշխանության իմպերատիվ պարտավորությունն է այդ խնդիրները լուծել։ Պետք է սոցիալական պաշտպանվածությունն ու աշխատավարձը բարձրանա։ Չենք կարող նվազագույն բուժաշխատավարձ ստացողից պահանջել 24 ժամ հավատարիմ մնալ հիպոկրատի երդմանը։ Եթե ունենաք առաջարկներ, անպայման կքննարկենք», - նշեց նա։