17/01/2019 13:10
Փաշինյանի իշխանությունը կուտակված կապիտալն ու էներգիան մսխեց շոուների վրա. Շարմազանովը՝ Արցախի հարցով բանակցությունների մասին
Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում»։
«Երեկ հինգերրորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։ Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ,նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։ Բայց նախորդ տարվա մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը՝ չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ, իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից, և որ Արցախն անպայման պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։
Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների «դուխով» մեկնաբանությունները։
Անցնում էին ամիսներ, բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։ Իսկ Փաշինյանի իշխանությունը դրա փոխարեն կուտակված կապիտալն ու էներգիան մսխեց շոուների վրա։
Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։
Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները. А король-то голый», - Facebook-ի իր էջում գրել է Է.Շարմազանովը։