17/01/2019 14:22
Սուրճ խմելու մասնագիտությունն այլևս պետական կառավարման համակարգում չի լինելու․ Վահագն Հովակիմյան
Այն փաստը, որ կառավարության կառուցվածքի մասին նախագիծը դեռ չի եկել խորհրդարան, դա ենթադրում է, որ այն վերջնական պատրաստ չէ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Նա ընդգծեց՝ չի կարող ասել, թե ինչ փոփոխություններ կլինեն, բայց որ օպտիմալացումներ լինելու են, դա հստակ է։ Դիտարկմանը՝ որքանո՞վ է օպտիմալացումն արդարացված, եթե մի շարք մարդիկ առանց աշխատանքի են մնում, Հովակիմյանն ասաց․
«Օպտիմալացումը ենթադրում է արդյունավետ կառավարում՝ քիչ ծախսելով մեծ արդյունքների ապահովում։ Դա է մարդկանց պահանջը, որպեսզի պետբյուջեի գումարները հնարավորինս արդյունավետ ծախսվեն, ոչ թե սուրճ խմողների հաստիք պահվի։ Համզված եմ, որ բոլոր մասնագետները, ովքեր տիրապետում են իրենց աշխատանքին, շարունակելու են աշխատել։ Եթե կան մարդիկ, որոնք ժամանակին պետական կառավարման համակարգում զուտ իրենց կուսակցական ու ներանձնային կապերով են ընդգրվել, գնացել են աշխատանքի ժամանակ անցկացնելու համար, պետք է զրկվեն աշխատաքից։ Սուրճ խմելու մասնագիտությունն այլևս պետական կառավարման համակարգում չի լինելու»։
Հիշեցնենք՝ «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի: