17/01/2019 12:23
Երբ լիարժեք կփոխվի երկրի իրավիճակը. Փաշինյանը բացահայտել է
Շահագրգռված ենք, որ էլեկտրոմոբիլները շատանան, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կարկասներ կան և դա շատ լուրջ խնդիր է:
«Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լրարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կարկասներն ենք, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են», - ասաց նա: