17/01/2019 13:48
Բենգալյան ծոցում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ
Բենգալյան ծոցում Նիկոբարյան կղզիներից ոչ հեռու գրանցվել է 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել է Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտը:
«Երկրաշարժը տեղի է ունեցել 84 կմ խորությամբ: Մագնիտուդը կազմել է 6,0: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիկոբարյան կղզիներից հյուսիս-արևելք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: