17/01/2019 14:52
26 թափուր հաստիք համալրելու համար Հրազդանի բժշկական կենտրոնը հայտարարում է մրցույթ
ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ի N22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ մի շարք թափուր պաշտոններ համալրելու համար:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը անհրաժեշտ է համարում մարզային ենթակայության «Հրազդան» բժշկական կենտրոնի՝ լավագույն բժիշկներով համալրումը: Որպես կենտրոնի գործունեությունը վերահսկող կառույցի ղեկավար՝ մարզպետը հորդորել է կոմպետենտ բոլոր մասնագետներին դիմել, մասնակցել մրցույթին և լծվել մարզում բժշկական լավագույն կենտրոններն ունենալու տեսլականի իրագործմանը:
ՀՀ կառավարության 2011թ.-ի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, որը կբավարարի ստորև նշված պահանջներին`
1. բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ,
2. հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
3. բժշկական էթիկայի կանոնների իմացություն:
Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը:
Թափուր հաստիքների և դիմելու կարգի մասին մանրամասներն՝ այս հղումով: