17/01/2019 14:12
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,77 դոլարով՝ հասնելով մինչև 61,3 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,2 դոլարով և կազմում է 52.31 դոլար մեկ բարելի դիմաց։