17/01/2019 14:20
Մահացել է աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկը
Աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ Vanguard Group-ի հիմնադիր Ջոն Բոգլը մահացել է 89 տարեկան հասակում, հայտնում է Philly.com կայքը՝ հղում անելով ներդրողի ընտանիքին:
Բոգլը տառապում էր սրտի խնդիրներից: Առաջին անգամ սրտի կաթված է ունեցել 30 տարեկանում։ 1975 թվականին նա հիմնադրել է Vanguard Group-ը:
Առաջին տարին ընկերության ղեկավարության տակ գտնվող ակտիվների չափը կազմել է 1,7 միլիարդ դոլար: 2018 թվականին այդ թիվը հասել է 5.1 տրիլիոն դոլարի:
1999 թվականին Fortune-ը Բոգլին անվանել է 20-րդ դարի ներդրումային ոլորտի չորս հսկաներից մեկը, իսկ 2014 թվականին Time- ը նրան ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում