17/01/2019 11:34
Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան, կներդրվի 250 մլն դոլար
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Կառավարության, «Արմփաուեր » ՓԲԸ-ի և «Ռենկո Ս․Պ․Ա»-ի միջև կնքված Շրջանակային Համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին:
Պայմանագիրը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու իրականացման գործընթացը։
Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից անմիջապես հետո, որը պետք է տեղի ունենա 2 ամսվա ընթացքում՝ հաշվված ՓՎՇՀ‑ի երկկողմանի կնքման ամսաթվից:
Ծրագրի իրականացման վրա կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։
Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։