17/01/2019 11:26
«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը» հաստատվեց. Կվերականգնվեն հյուծված ջրային ռեսուրսները
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը»։
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար:
Ըստ որոշման նախագծի՝ հայեցակարգը հիմք կհանդիսանա նաև տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը: